ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Լևոն Շիրինյանը ՝ հեղափոխության գութանի, տրանզիտի շրջանի և նոր փուլի մասին

Հեղափոխական գութանը դեմ է  առնում իրավական ու տնտեսական համակարգերի անկատարությանը ՝ «Ռադիոլուրի» հյուրասրահում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա ներքաղաքական վերջին զարգացումները համարում է  հեղափոխության լճացումը  հաղթահարելու փորձ:

Վերջին ամիսներին հեղափոխությունը, ըստ քաղաքագետի, ստագնացիայի կամ լճացման փուլում է, որից դուրս գալու համար անհրաժեշտ են կտրուկ ու համակարգված քայլեր:

ԱԱԾ տնօրենի հրաժարականը, ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Լևոն Շիրինյանը դիտարկում է այդ համատեքստում:

Քաղաքագետի  գնահատմամբ՝  հեղափոխությունը  դժվարությամբ, բայց հաղթահարում է  տրանզիտի շրջանը ու  մտնում  նոր փուլ, որը դատապարտված է հաղթանակի:

Back to top button