Մտքի ուժը

«Մտքի ուժը». Գյումրիի ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի արտադրանքի սպառողը համաշխարհային շուկան է

Ճակատագրի հեգնանքով մեր երկրի միակ սեյսմիկ ինստիտուտը երկրաշարժից ամենաշատը ավերված քաղաքում է: 1988-ին երկրաշարժը հիմնահատակ ավիրեց շենքը, որտեղ փորձում էին այն ուսումնասիրել և կանխատեսել: Կարծես սառը ու դաժան բանականությամբ օժտված լիներ…Գյումրիի այս ինստիտուտը բացառիկ է: Օգտագործվող գիտական սարքավորումների զգալի մասը հենց այստեղ էլ արտադրվում է:

Տարաբնույթ սեյսմիկ տվիչներ… համապարփակ սեյսմիկ տվյալների գրանցիչ, ջրի ստուգիչ-չափիչ մակարդակաչափ, դյուրակիր տատանողական հարթակ…այստեղ նածագծված և արտադրված սաքրերը նաև արտահանվում են:

Ինստիտուտում այժմ աշխատում են մի հիմնախնդրի վրա, որը հնարավոր է լուծել երկրամագնիսական դաշտի գրանցումների մեթոդաբանության առումով միջազգային հստակ չափորոշիչներին բավարարող մագնիսական դիտակայանի միջոցով, որը պետք է չափի Երկրի մագնիսական դաշտը, դաշտի փոփոխությունը և դրանց ազդեցությունը տեղանքում գտնվող մարդկանց արյան ճնշման վրա: Փորձարարական կայանը Գյուլագարակում են հիմնում: Չնայած երիտասարդ տարիքին՝ Կարապետյանը գիտի՝ խորհրդային տարիներին արդյունաբերական հիմնարկները նպատակային են աշխատել: Այժմ՝ ոչ: Խզված է կապը գիտահետազոտական ինստիտուտների, պետության ու տնտեսության միջև:

Back to top button