ԿարևորՀասարակություն

Ռոբոտաշինական լաբորատորիաներ՝ Հայաստանի բոլոր դպրոցներում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» ծրագրում է ռոբոտաշինական լաբորատորիաներ ստեղծել Հայաստանի բոլոր դպրոցներում: «Հայաստանի հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիների ներդրման ծրագիրն» իրականցվում է 2014 թ-ից, իսկ այս նախաձեռնության նախատիպը՝ «Հայաստանում ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման ծրագիրը» իրականացվում է 2008-ից:

Մինչ այսօր հովանավորների աջակցությամբ արդեն ներդրվել է 284 լաբորատորիա: Մինչեւ տարեվերջ պետական աջակցությամբ եւս 284 «Արմաթ» ինժեներական  լաբորատորիա կներդրվի դպրոցներում: Դրան ընդառաջ, երեկ գործարկվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների նոր պաշտոնական կայքը՝ առավել լայն հնարավորություններով:   

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դեռ օգոստոսին հայտարարել էր Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզի դպրոցների Արմաթ ինժեներական լաբորատորիաների խմբակավարների թեկնածուների ներգրավման գործընթացի մեկնարկի մասին: Սեպտեմբերի 7-ին լրացավ դիմումներն ընդունելու վերջնաժամկետը: Ինչպիսի՞ պատկեր ունենք:

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում խմբակավարի աշխատանքի համար, ի՞նչ հիմունքներով են նրանք աշխատում: Այս եւ Արմաթ ինժեներական լաբորատորիաների գործունեության հետ կապված մի շարք այլ հարցերի մասին «Ռադիոլուրը»զրուցել է «Արմաթ»-ի մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close