ԿարևորՏնտեսական

Արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում

2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում, իր ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ»,- նշել է վարչապետը եւ հավելել․

«Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետեւ համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով: Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների եւ ատկատների վրա»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close