ԿարևորՄիջազգային

Աշխարհը սեպտեմբերի 11-ից առաջ ու հետո

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

2001 թվականին սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվեց 2977 մարդ:

Աշխարհն այսօր լավ հիշում է 18 տարի առաջ այս օրը տեղի ունեցածը, թե ինչպես երկու ինքնաթիռներից մեկը մխրճվեց Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերերից մեկի մեջ:

Այս օրը «Ալ Քաիդա» խմբավորման  ահաբեկիչները չորս մարդատար ինքնաթիռ էին գրավել ու դրանցից երկուսն ուղղել երկրաքերերի ուղղությամբ, երրորդը պայթել էր Վաշինգտոնում, չորրորդը՝  Փենսիլվանիայում:

Ահաբեկչությունից 18 տարի անց աշխարհում այդ չարիքի դեմ պայքարը դեռ շարունակվում է ու դեռևս հայտնի չէ, թե որքան կտևի ընդհանրապես:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close