ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Երեք խմբակցություններին հիշեցնելու եմ իրենց անելիքը. Արման Բաբաջանյան

Հարգանքով եմ վերաբերվում մանդատը հանձնելու «Լուսավոր Հայաստան»-ի ակնկալիքին, բայց նաև պատասխանատու  եմ իմ այն  ընտրողների առաջ, որոնք ինձնից պահանջում էին մնալ և շարունակել պատգամավորական գործունեությունը՝ «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելու և անկախ պատգամավորի կարգավիճակով գործունեությունը շարունակելու իր որոշմանը:

ԱԺ կանոնակարգը պատգամավորին տալիս է խմբակցությունը լքելու հնարավորություն, բայց չի հստակեցնում նրա հետագա կարգավիճակը: «Ես չեմ կարող լինել խորհրդարանական որևէ հանձնաժողովի կազմում,   բայց նաև  նույն կանոնակարգի մեկ այլ հոդվածով  պարտավոր եմ  ընդգրկված լինել որևէ հանձնաժողովում: Սա իրավական կազուս է », -ասել է Բաբաջանյանը:

Պատգամավորի  կարծիքով՝  խորհրդարանի թե ընդդիմադիր, թե իշխանական  խմբակցությունները համարժեք չեն քաղաքական իրողություններին ու մարտահրավերներին:  «Գործելու եմ որպես ընդդիմադիր պատգամավոր՝ երեք  խմբակցություններին հիշեցնելով իրենց անելիքը», -ասել է Արման Բաբաջանյանը:

Back to top button