ԿարևորՔաղաքական

ՀՀ-ում կանցկացվի ՀԱՊԿ հանձնաժողովի 17-րդ նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին որոշում է ստորագրել։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2019 թվականի սեպտեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման կապակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝

ա. ապահովել նիստի կազմակերպման աշխատանքների պատշաճ կատարումը, նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացումը,

բ. պաշտոնական պատվիրակության անդամներին ապահովել կեցությամբ և սննդով,

գ. ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական և պաշտոնական պատվիրակությունների սրահում,

դ. պաշտոնական պատվիրակության անդամների փոխադրման համար ապահովել անհրաժեշտ քանակությամբ փոխադրամիջոցներ.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև դրա շրջանակներում արարողակարգային և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած հաշվետվությունների (հայտերի)»,- ասված է որոշման տեքստում:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close