ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հայաստան-Իտալիա. մեկնաբանում է ՀՖՖ նախագահի խորհրդականը

Հայաստանը ԵՎՐՈ 2020   որակավորման փուլի շրջանակներում հյուրընկալում է Իտալիայի հավաքականին։ Տոմսերը խաղից մոտ մեկ շաբաթ առաջ են սպառվել: Ասում են՝ դրանք հայտնվել են  սև շուկայում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը «Ռադիոլուրի հյուրասրահում» նշում է, որ այդ երեւույթը մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում եւ խոստովանում. Հայաստանն էլ զերծ չէ նման դրսեւորումներիից։ Հայաստան-Իտալիա խաղը բոլոր նախադրյալները ունի տոնի վերածելու հայ ֆուտբոլասերների օրը՝ ասել է։

 Հատուկ այս խաղի համար Հայաստան են ժամանել  շատ օտարերկրացիներ, այստեղ  է  նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: 

Զոհրաբ Եգանյանը  խոսել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, մարզերում մարզադաշտերի կառուցման և հայկական ֆուտբոլի զարգացման մասին: Նաև կանխատեսել է,  թե ինչ ելք կունենա խաղը:  

Ցուցադրել ավելի
Back to top button
Close