ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

«Ռադիոլուր»-ի հյուրասրահում ԿԳ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն է

12- ամյա կրթությունը կապված չէ Բոլոնիայի գործընթացի հետ՝ այսօր «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը։ 12- ամյա կրթության անցումը շատ գործոններով էր պայմանավորված։ Մասնավորապես՝ 18 տարեկանը իր հասունության աստիճանով շատ է տարբերվում 17 տարեկանից՝ իր ապագան որոշելու հարցում նաեւ՝ նշել է փոխնախարարը։

Նա չի համաձայնել այն տեսակետին, որ ավագ դպրոցները Հայաստանում ձախողել են։ Դպրոցի հաջողությունը մեծ մասամբ կախված է տնօրենից եւ ուսուցչական համայնքի՝ նրա հետ աշխատելու ցանկությունից։ Փոխնախարարը նշել է, որ տնօրենների հավաստագրման վերջին քննություններին մասնակիցների 40 տոկոսը բանավոր քննությունը չի կարողացել հաղթահարելի։

Շատերը եղել են գործող տնօրեններ։ Նախկինում հավաստագրման քննությունները հաղթահարած եւ հինգ տարի աշխատած տնօրենները չեն ունեցել այն բավարար գիտելիք- հմտություն-կարողությունները, որ հաղթահարեն շեմը:

Back to top button