Ճանաչիր ինձ

«Ճանաչիր ինձ». «Լուսէ» մանկական վերականգնողական կենտրոնի սոցաշխատող Էլինեի, հոգեբան Շուշանի և լոգոպեդ Լիլիթի ամառվա հաջողված պատմությունները

Yerevan My Love / Երևան իմ սեր հիմնադրամի Հայկ և Էլզա Տիտեզեան «Լուսէ» սոցիալ վերականգնողական մանկական կենտրոնի մասնագետները կիսվում են ամառվա հաջողված պատմություններով։ Սոցաշխատող Էլինեն պատմում է հայրիկների ինքնօգնության խմբի մասին՝ նշելով, որ հանդիպման ժամանակ շատ հայրեր խոստովանել են, որ երբ երեխան իրենց նյարդայնացնում է, չգիտեն ինչպես վարվել, պարզապես տնից ժամերով գնում են։ Հանդիպումը կարևոր էր ու շարունակական է լինելու։ Լոգոպեդ Լիլիթն էլ իր իննամյա սանի հաջողությունն է պատմում, երբ ծծակով խմելու սովորությանը վերջ է տրվել, այժմ օգտվում է բաժակից։ Հոգեբան Շուշանը առանձնացրեց մի բալիկի, որը վարքային խնդիրներ ուներ, իսկ այժմ կարգուկանոնին հետևելն ու խաղալիքները հավաքելը սովորական երևույթ է դարձել։ Հաջողված ամառը շուտով կավարտվի, առջևում աշունն է իր նոր մարտահրավերներով։

Back to top button