Yerevan My Love / Երևան իմ սեր հիմնադրամի Հայկ և Էլզա Տիտեզեան «Լուսէ» սոցիալ վերականգնողական մանկական կենտրոնի մասնագետները կիսվում են ամառվա հաջողված պատմություններով։ Սոցաշխատող Էլինեն պատմում է հայրիկների ինքնօգնության խմբի մասին՝ նշելով, որ հանդիպման ժամանակ շատ հայրեր խոստովանել են, որ երբ երեխան իրենց նյարդայնացնում է, չգիտեն ինչպես վարվել, պարզապես տնից ժամերով գնում են։ Հանդիպումը կարևոր էր ու շարունակական է լինելու։ Լոգոպեդ Լիլիթն էլ իր իննամյա սանի հաջողությունն է պատմում, երբ ծծակով խմելու սովորությանը վերջ է տրվել, այժմ օգտվում է բաժակից։ Հոգեբան Շուշանը առանձնացրեց մի բալիկի, որը վարքային խնդիրներ ուներ, իսկ այժմ կարգուկանոնին հետևելն ու խաղալիքները հավաքելը սովորական երևույթ է դարձել։ Հաջողված ամառը շուտով կավարտվի, առջևում աշունն է իր նոր մարտահրավերներով։
Նմանատիպ հոդված


«Ճանաչիր ինձ». Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար ամառային ճամբարը` յուրատեսակ նախապատրաստական փուլ դեպի դպրոց
16 Օգոստոսի, 2019, 14:26


«Ճանաչիր ինձ». «Սպարտա» ֆիթնես ակումբը հաշմանդամություն ունեցող անձանց համար հոգեբանական և ֆիզիկական կոփման լավագույն միջոցն է
9 Օգոստոսի, 2019, 11:47


«Ճանաչիր ինձ». «Լիարժեք կյանք» ՀԿ-ի յուրահատուկ ամառային նվերը հաշմանդամություն ունեցող երեխաներին
2 Օգոստոսի, 2019, 16:03


«Ճանաչիր ինձ». «Փարոս» ներառական երգչախմբի կատարումների բացառիկ ընդունելություն ֆրանսիացի քմահաճ հանդիսատեսի կողմից
26 Հուլիսի, 2019, 12:52


«Ճանաչիր ինձ». Ես շտկել եմ իմ կակազությունը. Լիդա Բալաբեկյանն օգնում է երեխաներին խոսել
19 Հուլիսի, 2019, 12:30
Կարդացեք նաև
Close
-
«Ճանաչիր ինձ». «Պլանտա Սանա»՝ առողջ ոտնաթաթ ընկերությունը12 Հուլիսի, 2019, 17:34