ԿարևորՀասարակություն

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը` հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: 

Ավելի վաղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի պաշտոնը: 

Back to top button