ԿարևորՄշակույթ

«Գյումրի, իմ սեր» բացիկների հավաքածու

Արվեստաբան, գեղագետ, գրաֆիկ-նկարիչ Լևոն Լաճիկյանը Հայաստանի ազգային գրադարանին է նվիրել իր գծանկարներով ստեղծված «Գյումրի, իմ սեր» բացիկների հավաքածուն, որտեղ ծնունդով գյումրեցի Լաճիկյանը վերստեղծել է հայրենի քաղաքի պատմամշակութային անկրկնելի միջավայրը՝ նոր հայացքով պատկերելով հին Գյումրին:

Հայաստանի ազգային գրադարանում գծանկարների ցուցահանդես կկազմակերպվի, որտեղ կներկայացվեն Հայաստանի ազգային գրադարանը պատկերող 3 գծանկարների հեղինակի գրաֆիկական աշխատանքները:

Լաճիկյանը մոտ ապագայում պատրաստվում է մի քանի ցուցահանդեսների՝ Հայաստանում եւ արտերկրում: Արվեստաբանը հատկապես կարեւորում է Հայաստանի ազգային գրադարանում նախատեսվող ցուցադրությունը՝ ընդգծելով, որ 90 տարի առաջ Ալեքսանդր Թամանյանի նախագծած, պատմություն ունեցող շենքը մշտապես իր ուշադրության կենտրոնում է եղել:

Նախնական պայմանավորվածությամբ Հայաստանի ազգային գրադարանում Լեւոն Լաճիկյանի գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը կկազմակերպվի եկող տարեսկզբին:

Back to top button