ԿարևորՀասարակություն

Գեղհովիտ համայնքում հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք. կանխարգելման աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք՝ տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան:

Back to top button