ԿարևորՀասարակություն

Աննախադեպ որոշում կառավարության նիստում

Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կառավարությունը 33 մլն 680 հազար դրամ է հատկացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը աննախադեպ է բնորոշել:

«Համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, և սա այդ միջոցառումներ ցանկի մեջ մտնող գործողություն է, որը ինչ-որ տեղ նաև աննախադեպ է»,-ասել է վարչապետը:

Back to top button