ԿարևորՍպորտ

Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ»-ին

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը՝ Երևանի «Արարատ-Արմենիա»-ի և Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբների միջև։ Մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով։

Հանդիպման առաջին խաղակեսի 22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Արարատ-Արմենիա»-ն։ Գոլի հեղինակը Մաիլսոն Լիմա Դուարտեն էր։

Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Սինանին: «Արարատ-Արմենիա»-ի հաղթական գոլը խաղի վերջին րոպեին խփեց Իլյա Անտոնովը: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close