Էկոսֆերա

«Էկոսֆերա». Արևային չորանոցները՝ էներգիայի այլընտրանքային օգտագործման էկոլոգիապես մաքուր տարբերակ

Այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառումը կօգնի նվազեցնել էներգիայի սպառումը, որը զգալի վնաս է հասցնում բնությանը: Գլոբալ կլիմայի փոփոխության համատեքստում կարևորվում է էներգիայի սպառման կրճատումն ու այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառումը: Այս նպատակով Ստեփանավան քաղաքում օգտագործում են արևային չորանոցներ: Դրանք ինքնաշեն են, օգտագործում են մրգի և բանջարեղենի չորացման համար, միաժամանակ կրճատելով CO2 գազի արտանետումը մթնոլորտ: Արևային չորանոցները լուծում են թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալական խնդիրներ: Մի կողմից խնայվում է էլէկտրաէներգիայի ծախսը, մյուս կողմից էլ նպաստում մթնոլորտային արտանետումների կրճատմանը:

Back to top button