Դպրություն

«Դպրություն». ԲՈւՀ-երի արդյունավետ կառավարման մեթոդաբանությունը, կառավարչական մեխանիզմները, իրավասությունները, արմատական արդիականացումը և ազատականացումը

Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը: Մարդկային զարգացման ապահովման քաղաքականության հիմնական գերակայությունը կրթության առաջանցիկ զարգացման ապահովումն է կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով: 
Այսօր կխոսենք բարձրագույն կրթության համակարգի առկա վիճակի մասին, կքննարկենք բուհերի խնդիրները, մասնավորապես՝ բուհերի կառավարման արդյունավետությանն ու կրթական ծրագրերի արդիականությանն առընչվող հարցեր: Քննարկում և պարզաբանում են ոլորտի պատասխանատուները՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ԵՊՀ դասախոս, դոցենտ Նարինե Դիլբարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button