ԿարևորՏնտեսական

90 ընկերություն հնարավորություն է ստացել դիրքերն ամրապնդել եվրոպական շուկայում

2018 թվականին ներդրված REX համակարգում արդեն գրանցվել է 90 ընկերություն: Համակարգի շնորհիվ եվրոպական շուկա արտահանող ընկերությունները ազատվում են լրացուցիչ մաքսային վճարից:

Համակարգում ընդգրկվելով՝ «Շառոյան-Սարյան» և  «Էլմա Շուզ» ընկերությունները, որոնց մասին պատմում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը, հնարավորություն են ստացել ռուսական շուկայից բացի, մուտք գործել ու դիրքեր ամրապնդել եվրոպականում: Եվրոպա արտահանելու ցանկություն ունեցող տնտեսվարողների հետ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աշխատել՝ հարցերին պատասխանելու փուլից մինչև վերջնական գրանցում:

2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր` «Գրանցված արտահանողների համակարգը» (REX):

Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում: Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն: 

Back to top button