ԿարևորՀասարակություն

Հայ զինծառայողն Ադրբեջանում. ինչ են ասում հարազատները, ՊՆ-ն, ՄԻՊ-ը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված  զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանի վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան: ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը կարծում է, որ հայ զինծառայողը  մոլորվել է:

Զինծառայողի եղբայրն է դեպքին նախորդող օրը խոսել Արայիկի հետ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել ադրբեջանական կողմում գտնվող Արայիկ Ղազարյանի հետ, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է՝ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ հեռախոսազրույցում հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոն:

Հայաստանի օմբուդսմենը պատրաստվում է  զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով դիմել միջազգային կառույցներին։

Ինչպես է ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից զինծառոյող, 19- ամյա Արայիկ Ղազարյանը հայտնվել հակառակորդի դիրքերում՝ դեռ պարզ չէ:

Ադրբեջանական մամուլը հրապարակել է  լուսանկարներ, որոնցում ցուցադրվում են զինծառայողի մարմնի տարբեր հատվածներում վերքեր: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հորդորում է չտրվել ադրբեջանական սադրանքներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը եւս հորդորում է  չհավատալ ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են հայ զինվորի կերպարը նսեմացնելուն։ Արցախի ՊՆ-ը շտապել է հայտարարել, որ իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը եւ սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է:

Նախարարությունը հորդորում է սպասել  ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի կլինեն հանրությանը:Մինչ այդ Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արմեն Հակոբյանը վստահեցնում է, որ Արայիկը նորմալ, կարգին տղա է: Գյուղապետը տարօրինակ է համարում սահմանը հատելու մասին տեղեկությունները.

Արայիկ Ղազարյանիեղբայրը՝ Արմեն Ղազարյանի ու քեռին՝ Գալուստ Մնացականյանը հայտնեցին, որ Արայիկի մայրը հիվանդանոցում է։ Նրանք նշեցին, որ հունիսին Արայիկը արձակուրդ է եկել, ծառայության պայմաններից չի բողոքել, սակայն քեռին ճշտեց, որ վերջերս խնդիրներ է ունեցել դիրքի ավագի հետ, անգամ հարվածել են իրար։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զերծ է մնում մեկնաբանություններից։ Ասաց, որ քննություն է սկսվել։ ՊՆ Դավիթ Տոնոյանը մինչդեռ ներքին համոզմունք ունի, որ Արայիկ Ղազարյանը մոլորվել է:

Ցուցադրել ավելի

Կարդացեք նաև

Close
Back to top button
Close