ԿարևորՍպորտ

Լևոն Արոնյանն արագ շախմատի մրցաշարի առաջատարն է

Սենթ Լուիսի Grand Chess Tour  արագ շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը, 18 հնարավորից վաստակելով 13 միավոր, առաջին հորիզոնականը կիսում է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Երրորդ օրը աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ հաղթանակով սկսելուց հետո Արոնյանը 8-րդ տուրում սեւ ֆիգուրներով պարտվեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին, իսկ վերջին տուրում ոչ ոքի խաղաց չինացի Յու Յանջիի հետ։

Օգոստոսի 13-15-ը կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը՝ 18 տուր։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close