ԿարևորՀասարակություն

Դիլիջանից վառելափայտը հասել է Գավառ առանց փաստաթղթի

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին, հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, անտառային գոտիներում պարբերաբար կատարվող շրջայցերից զատ, ոստիկանները հետամուտ են նաև քաղաքացիների արձագանքներին, ինչպես նաև անպատասխան չի մնում որևէ դիմում-բողոք, լրատվական կայքի որևէ հրապարակում:

Օգոստոսի 12-ին «hetq.am» լրատվական կայքում. «…փայտով բարձված մեքենան Սևան-Երևան մայրուղուց թեքվեց դեպի Գավառ» վերտառությամբ հրապարակված հոդվածի հիման վրա ձեռնարկված միջոցռումների արդյունքում պարզվել է, որ Դիլիջանի Կալինինի փողոցի 39-ամյա մի բնակիչ հուլիսին Դիլիջանի անտառից ձեռք բերած վառելափայտը օգոստոսի 12-ին իր «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով տեղափոխել է Գավառ և վաճառել տեղի բնակիչներից մեկին:

Փայտանյութը հայտնաբերվել է: Դիլիջանցի 39-ամյա տղամարդը վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close