ԿարևորՍպորտ

Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում կրկին հաղթանակ տարավ

Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում հաղթել է Ֆաբիանո Լուիջի Կարուանային:

Նախորդ՝ վեցերորդ տուրում մեր շախմատիստը հանդիպել էր ԱՄՆ-ն ներկայացնող Լեյներ Դոմինգեսին, որի հետ մրցել էր սևերով: Շախմատիստները 70-րդ քայլում հաշտություն էին կնքել: 

Հայ գրոսմայստերը 5-րդ տուրում հաղթել էր աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին: Արոնյանը հանդես էր եկել սևերով ու առավելության հասել 35-րդ քայլում:

Չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը ոչ-ոքի էր խաղացել Դին Լիրենի հետ:

7-րդ տուրից հետո 12 միավորով Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ 

Ցուցադրել ավելի
Back to top button
Close