Մշակույթ

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընդգրկվել է լավագույն փառատոնների ցանկում

Եվրոպական փառատոների ասոցիացիայի (ԵՓԱ) «Եվրոպան փառատոնների, փառատոնները Եվրոպայի համար» (ԵՓՓԵ) ծրագրի շրջանակում` 2019-2020 թթ. 715 փառատոններից ընտրվել են 24 դափնեկիրներ՝ ընդգրկվելով լավագույն փառատոնների ցանկում:

Հայաստանը ներկայացնող «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ ընդգրվել է 24 լավագույն փառատոների ցանկում:

Հաղթողները 2019թ․ սեպտեմբերի 26-ին կներկայանան ԵՓՓԵ-ի մրցանակաբաշխության արարողությանը, որը կկայանա Բոզարում՝ Բրյուսելի գեղարվեստի կենտրոնում: ԵՓԱ-ի նախագահ Յան Բրիրսը կներկայացնի Եվրոպական մշակութային հարթակի բազմազանության տարբեր ճյուղավորումները՝ թվային արվեստից մինչև օպերա:

Եվրոպական փառատոնների ասոցիացիան և «Եվրոպան փառատոների, փառատոները Եվրոպայի համար» ծրագրի միջազգային ժյուրին՝ Սըր Ջոնաթան Միլսի (Էդինբուրգի միջզգային փառատոնի նախկին տնօրեն) գլխավորությամբ ողջունել են ԵՓՓԵ-ի 24 դափնեկիրներին, որոնք մասնակցել են ԵՓՓԵ-ի 2019-2020թթ. մրցույթին:

Այս մրցույթը իրականացվում է երկու տարին մեկ անգամ, ներկայացնում է գեղարվեստական բարձր մակարդակ և միևնույն ժամանակ ունի մեծ ներդրում տեղական և շրջանային մշակութային համագործակցության զարգացման գործում:

Back to top button