ԿարևորՄշակույթ

«Ջավախք` գույների աշխարհ» նկարչական փառատոնը՝ Ջավախքում

Ջավախքում անցկացվում է «Ջավախք`գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոնը, որը մեկնարկել է օգոստոսի 8-ին:

Ջավախքին աջակցություն հիմնադրամի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ երիտասարդ նկարիչներից կազմված խմբերը իրենց ղեկավարների՝ արդեն փորձառու և հայտնի նկարիչների հետ օգոստոսի 8-ին և 9-ին այցելել են Աբու լեռ, Տաշվանքա սար, Թումասի կամուրջ, Սբ. Նշան եկեղեցի, Դամալա, Ախալքալաքի բերդ, Փարվանա և Թմբկա բերդ ու կտավին փոխանցել ջավախքյան այդ յուրօրինակ վայրերի գեղեցկությունը։

Առջևում սպասվում է բացօթյա նկարչության ևս մեկ օր, և արդեն օգոստոսի 11-ին տեղի կունենա պլեներ-փառատոնի ցուցահանդեսը, որի ընթացքում կամփոփվեն մրցույթի արդյունքները։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդի» համատեղ ջանքերով:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close