ԿարևորՀասարակություն

Սեւանի մակարդակը 4 սմ-ով ավելի բարձր է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սեւանա լճից ջրառի վերաբերյալ գրառում է արել: Ըստ Փաշինյանի՝ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 45 միլիոն խորանարդ մետրով ավելի քիչ ջրառ է իրականացվել Սեւանա լճից:

«Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է:

Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավալյալ ջրառ իրականացնել Սեւանից:

Եղանակը եւ ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել:

Ի դեպ, Սեւանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»,- գրել է վարչապետ Փաշինյան:

Back to top button