ԿարևորՀասարակություն

Մոսկվա-Երեւան չվերթը բարեհաջող իրականացվել է

ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ երեկ՝ օգոստոսի 7-ին Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքը ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով:

Ինքնաթիռում եղել է 213 ուղևոր: Ավիացիոն իրադարձության պատճառով ոչ ոք չի տուժել:

Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղական ժամով 22:27:

Back to top button