ԿարևորՔաղաքական

ՀՔԾ պարզաբանումը. BBC֊ին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել

Երեկ՝ Օգոստոսի 7-ին, BBC-ի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ իրենց մոտ են հայտնվել մարտի 1-ի գործի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության փաստաթղթեր, որոնք փաստում են՝ ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։

Այս առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է.

«BBC֊ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն Հատուկ քննչական ծառայությունից չի տրամադրվել։ Ավելին, դեռևս 04.07.2019թ.-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ մարտի 1֊ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019 թ.֊ին ՀՔԾ֊ից նրանց պատասխանվել է, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով»:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close