ԿարևորՄիջազգային

Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողությունները չեն խոչընդոտի ԵԱՏՄ նիստին

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողությունը, որը օգոստոսի 7-ի երեկոյան Բիշքեկի մերձակայքում ձեռնարկել են հատուկ նշանակության ուժերը, չի ազդի օգոստոսի 8-9-ին Իսսիկ-Կուլի ափին Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնելու Ղրղզստանի կառավարության պլանների վրա, «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Ադիլեթ Սուլթանալիեւը:

Նախօրեին մայրաքաղաք Բիշքեկի մոտակայքում գտնվող Կոյ Տաշ գյուղում իրադարձությունները դրամատիկ զարգացումներ են ունեցել: Դիմակայություն ուժայինների և նախկին նախագահի աջակիցների միջև շարունակվել է մի քանի ժամ:

Նախ հաղորդվեց, որ Ալմազբեկ Աթամբաևը ձերբակալվել է, այնուհետև պարզվեց, որ  Ղրղըզստանի իրավապահներին այնուամենայնիվ չի հաջողվել իրենց հետ տանել երկրի նախկին առաջնորդին. ուժայինները երեկ անհաջող փորձ էին ձեռնարկել ձերբակալելու նախկին նախագահին, ինչի հետևանքով մեկ իրավապահ զոհվել է, 45 մարդ տեղափոխվել հիվանդանոց։ Ղրղըզստանի իրավապահները նախկին նախագահի կեցավայրը լքելուց առաջ գործարքի են գնացել Աթամբաևի աջակիցների հետ համաձայնությամբ, որ վերջիններս ազատ են արձակելու երեկվա ձախողված հատուկ օպերացիայի ժամանակ պատանդառված վեց իրավապահներին։

Ավելի ուշ իրադարձությունների կիզակետում հայտնված նախկին առաջնորդը տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին՝ իր ձերբակալության փորձը որակելով հակասահմանադրական: Աթամբաևն ասել է, որ իշխանություններին առաջարկել է ցանկացած հարց իրեն ներկայացնել գրավոր՝ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել։ Աթամբաևը խոստովանել է, որ իր ձերբակալության փորձի ժամանակ կրակել է, նա նաև մտադիր է հանրահավաք անցկացնել Բիշքեկում:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը՝ ելույթ ունենալով հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում: Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, կոշտ դիմադրություն ցույց տալով իրեն ձերբակալելու փորձի ժամանակ, կոպտորեն խախտել Է Սահմանադրությունը, այսօր Բիշքեկում հայտարարել Է Ղրղզստանի նախագահը:  Ժեենբեկովն անհրաժեշտ Է համարել «անհետաձգելի միջոցներ» ձեռնարկել երկրում օրինականությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

2011-2017 թվականներին Ղրղըզստանը ղեկավարած Աթամբաևի դեմ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մի քանի քրեական գործ է հարուցվել՝ հիմնականում կոռուպցիոն հոդվածներով: Նախկին նախագահը, ով անցել է ընդդիմադիր ճամբար, այս տարվա հունիսին զրկվել է անձեռնմխելիությունից և նախկին նախագահի կարգավիճակից, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Ղրղըզստանի իրավապահները պնդում են, որ բազմիցս Աթամբաևին հրավիրել են հարցաքննության, սակայն նա չի ներկայացել:

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողությունը, որը օգոստոսի 7-ի երեկոյան Բիշքեկի մերձակայքում ձեռնարկել են հատուկ նշանակության ուժերը, չի ազդի օգոստոսի 8-9-ին Իսսիկ-Կուլի ափին Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնելու Ղրղզստանի կառավարության պլանների վրա, «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Ադիլեթ Սուլթանալիեւը: Նրա տվյալներով՝ պլանները չեն փոխվում, մասնակից երկրների պատվիրակությունները պետք Է Չոլպոն-Աթա ժամանեն սահմանված ժամանակացույցով: Պաշտոնական պատվիրակություների ժամանումը սպասվում Է օգոստոսի 8-ին, նիստը ծրագրված Է օգոստոսի 9-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close