ԿարևորՄշակույթ

Մարկ Գրիգորյանը՝ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը:

Ռադիոլուրի հետ զրույցում լուրը հաստատեց Մարկ Գրիգորյանը:

Մինչ այդ, պաշտոնը զբաղեցրել է արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը: Այս տարվա հուլիսին Ռուբեն Արևշատյանը հայտնել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Մարկ Գրիգորյանը լրագրող է, 2017-2018 թթ-ին ղեկավարել է Հանրային ռադիոն:

Back to top button