ԿարևորՀասարակություն

Ֆլեշմոբ՝ գրպանահատների դեմ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրպանահատների դեմ ֆլեշմոբ է սկսվել։
Օգտատեր Վահրամ Բուլղադարյանը հրապարակել է գրպանահատների լուսանկար, նշելով՝ «քանի իրավապահ մարմինները «քնած» են, պետք ա մտածել ալտերնատիվ»։

«Ջեբկիրներն ազատ և անկաշկանդ շարունակում են իրենց գործունեությունը։ Քանի իրավապահ մարմինները «քնած» են, պետք ա մտածել ալտերնատիվ։ Սրանց հաջորդ անգամ հանդիպեմ նախապես զգուշացնում եմ ՝ պատասխանատու չեմ արարքներիս համար։ Ինձ դանակով խփողը ակնոցավորն ա…Չեմ հասկանում պիտի մարդ սպանեն նոր փակե՞ն սրանց»,- գրել է օգտատերը։

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն էլ իր հերթին առաջարկել է գրպանահատների դեմ ֆլեշմոբ իրականացնել՝ սոցիալական էջերում տարածել նրանց և այլ գրպանահատների լուսանկարները՝ #ջեբկիրներ հեշթեգով։

«Բոլոր նրանք, ովքեր տուժել են գրպանահատներից, ունեն ջեբկիրների նկարներ, խնդրում եմ, այս գրառման մեկնաբանություններում ու Ձեր էջերում տարածել այն #ջեբկիրներ հեշթեգով։ Սա գոնե կօգնի մարդկանց ճանաչել ու զգուշանալ և կստիպի իրավապահ մարմիններին հետևողական լինել։ Մեր հասարակությունում, նոր Հայաստանում ջեբկիրները տեղ չունեն։ Հանցագործի տեղը բանտում է», — գրել է Հռիփսիմե Ջեբեջյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close