Հասարակություն

Ովքեր են հաճախ մեկնում արտասահմանյան ուղևորությունների՝ ըստ IATA-ի զեկույցի

Ամենից հաճախ ճանապարհորդում են Միացյալ Թագավորության բնակիչները՝  ասված է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) զեկույցում:

Ըստ ասոցիացիայի՝ Միացյալ Թագավորության մոտ 126 միլիոն քաղաքացի (աշխարհում բոլոր ուղևորների 8,6 տոկոսը) ինքնաթիռով մեկնել են արտասահմանյան ուղևորությունների: Ամերիկացիները երկրորդ տեղում են. մոտավորապես 800 միլիոն ԱՄՆ բնակիչ (բոլոր ուղևորների 7,6 տոկոսը) օդային ճանապարհով տեղափոխվել է 2018 թ.-ին:

Երրորդն են չինացիները (97 միլիոն ճանապարհորդ, բոլոր ուղևորների 6,6 տոկոսը), չորրորդը ՝ գերմանացիները (94 միլիոն ճանապարհորդ, բոլոր ուղևորների 6,4 տոկոսը), հինգերորդը ՝ ֆրանսիացիները (գրեթե 60 միլիոն ճանապարհորդ, բոլոր ուղևորների 4,1 տոկոսը):

Ցուցադրել ավելի
Back to top button
Close