Ապրելու բանաձև

«Ապրելու բանաձև». Նկարիչ և հերոս Կարեն Ղահրամանյան

Նկարելու շնորհ Կարենին տրված էր ի ծնե, ու նա սիրում էր դիմանկարներ անել, բայց դարձավ նկարիչ-ներկարար՝ առանց կասկածի, որ վրձնից առավել զենքն է լինելու ընկերը։ Այլ կերպ չէր լինի, քանզի նրա աչքի առջև էին թուրքերը հարձակվում հայրենակիցների վրա, երբ նրանք գյուղից-գյուղ էին գնում։ Իսկ երբ Ամիրանլար, Մուղանլու և Կուրապատկինո գյուղերը թուրքերը դարձրին ռազմական հենակետեր, մարտունեցի քաջերի հետ Կարենը դարձավ երդվյալ զինվոր, քշեց թուրքերին ու շարունակեց պայքարը մինչև 1994թ. հունվարի 4-ը։ Մինչև այն օրը, երբ թշնամին հարձակվեց «Ռաֆո-4» դիրքի վրա։ Հանգստի համար տուն եկած Կարենը դուրս թռավ տնից, նստեց գումարտակի մեքենան, հասավ օգնության, քշեց թշնամուն՝ գրելով սխրանքի վերջին պատմությունը։ Կարեն Ղահրամանյանի ապրելու բանաձևը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close