Կամուրջ

«Կամուրջ». Լիբանանի Բուրջհամուդ հայկական քաղաքում ապրող հայերի խնդիրները և Հայաստանում հաստատվելու նրանց ցանկություններն ու մտահոգությունները

Լիբանանի Բուրջհամուդ քաղաքը Հայաստանից դուրս գտնվող միակ հայկական քաղաքն է: Այս բացառիկ հայկական բնակավայրը հայոց ցեղասպանության խորհրդանիշներից մեկն է և հիմնադրվել է Սիրիայի անապատից Լիբանան հասած հայ գաղթականների կողմից, որոնց ամայի այդ տարածքում վրաններ ամրացնելու իրավունք էր տրվել։ Տարիներ անց մեր հայրենակիցները կարողացան շենացնել բնակավայրն ու այն քաղաք դարձնել։ Բուրջհամուդում ապրող հայերի, նրանց խնդիրների, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ու Հայաստանում հաստատվելու մասին իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հայտնում Երևանում անցկացված Համազգային հայ կրթամշակութային ամենամյա հավաքի մասնակիցները:

Back to top button