ԿարևորՄիջազգային

Բողոքի ակցիա Մոսկվայում․ ավելի քան 300 մարդ է ձերբակալվել

Մոսկվայի կենտրոնում՝ քաղաքապետարանի շենքի մոտ, ավելի քան 3500 ցուցարար է հավաքվել, այդ մասին գրում է Լենտա․ռու-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնին։

Ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներից 700-ը, ըստ ոստիկանության հաղորդագրության, լրագրողներ ու բլոգերներ են, ովքեր նախապես հայտնել են իրենց մասնակցության մասին։

Ակցիայի ընթացքում բերման են ենթարկվել ավելի քան 300 քաղաքացի։ Նրանցից շատերը հենց մոսկվայաբնակներն են։

Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց անցկացվում են տեղի իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ցույցեր: Պատճառն այն է, որ հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում:

Back to top button