Դասական երաժշտությունը և մենք

«Դասական երաժշտությունը և մենք». Նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիր Ավետ Տերտերյանի 90-ամյակը

20-րդ դարի հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանն այսօր կդառնար 90 տարեկան: Ցավոք 25 տարի է արդեն, որ նա մեզ հետ չէ: Տերտերյանի ստեղծագործությունը նոր խոսք էր երաժշտական արվեստում և ինչպես ամեն մի նոր, պետք է իր համար ուղի հարթեր հաղթահարելով բազում դժվարություններ ու արգելքներ: Ժամանակ էր պետք ճիշտ հասկացվելու և գնահատվելու համար: Այն եկող ժամանակներում նորովի հնչելու, բացահայտվելու, ընկալվելու ու ներգործելու հարաճուն ճանապարհ ունի. ասել է երաժշտագետ Արաքսյա Սարյանը:

Back to top button