Միջազգային

Մեծ Բրիտանիայի նոր առաջնորդի թուրքական արմատները

Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, որը ընտրվել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում և կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը, Օսմանյան շրջանի հայտնի գրող, լրագրող և քաղաքական գործիչ Ալի Քեմալի ծոռն է՝ գրել է ֆեյսբուքյան իր էջում թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Ալի Քեմալը եղել է Օսմանյան ներքին գործերի նախարար։ Նա նաև հայտնի էր Արթուն Քեմալ անունով՝ իբր հայամետ դիրքորոշման համար։ Քեմալը սպանվել է 1922թվականին՝ ժողովրդական ամբոխի կողմից լինչի դատաստանից հետո։ Ահա այսպիսի օսմանյան հետք Բրիտանական թագավորությունում»,-նշել է նա։

Back to top button