ԿարևորՔաղաքական

Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմեց ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով. գործի վարույթ էլ կասեցրեց

Սահմանադրական դատարանն այսօր որոշել է կասեցնել Ռոբերտ Քոչարյանի գործերով վարույթներն ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։

Դատարանի աշխատակազմի այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «…դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

«Ռադիոլուրը» փորձեց կարծիք ստանալ իրավաբաններից, նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը Վլադիմիր Վարդանյանից։

Նրանք նշել են, որ դատարանի որոշմանը դեռ ծանոթ չեն, տեղյակ են միայն Սահմանադրական դատարանի աշխատակազմի տարածած տեղեկությանը։

Ավելի վաղ՝ հուլիսի 8- ին, Սահմանադրական դատարանը որոշել էր «Քրեական օրենսգրքի 300.1- րդ հոդվածի 1- ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը ընդունել քննության եւ դատաքննության համար նաեւ որոշել էր օր՝ օգոստոսի 20- ի ժամը 10- ը։ Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք այսօրվա աշխատակարգային որոշմամբ օգոստոսի 20- ի նիստը եւս հետաձգվում է։

Back to top button