ԿարևորՍպորտ

Պորտուգալիայի ազգային հավաքականի լեգենդը՝ Ծիծեռնակաբերդում

Երկօրյա այցով Հայաստանում է Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «ԵՎՐՈ 2020»-ի ՈւԵՖԱ-ի դեսպան Նունու Գոմեշը:

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

«Ցանկացա գալ այստեղ, քանի որ երկրի արժեքները հարգելը կարեւոր է: Պետք է այցելել թանգարան ու իմանալ, թե ինչ է եղել անցյալում: Ես հարգում եմ զոհերի հիշատակը »,- ասել է Նունու Գոմեշը:

Նունու Գոմեշը Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում խաղացել է 1996-2011 թվականները, որ կազմում դարձել է Եվրոպայի առաջնության բորնզե (ԵՎՐՈ 2000) և արծաթե (ԵՎՐՈ 2004) մեդալակիր: Հավաքականի կազմում անցկացրել է 79 հանդիպում դարձել 29 գոլի հեղինակ:

Սա, ի դեպ ֆուտբոլիստի առաջին այցը չէ Հայաստան, 2007 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել է Հայաստանի ընտրանու դեմ խաղին: Հայերը, ըստ ֆուտբոլիստի, շատ բարի են, հյուրասեր ու ջերմ:

«Կարծում եմ մեր մշակույթները նմանություններ ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը: 

Back to top button