ԿարևորՎերլուծական

Գետեր նետվող կենցաղային աղբն ու Սևանի ջրիմուռները

Մարիա Պապյան
«Ռադիոլուր»

Սևանա լճին անհրաժեշտ է համակարգված մոտեցում, պետք է կանխել կենսածին տարրերի մուտքը լիճ` առաջին հերթին մաքրման կայանների գործարկմամբ։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Սևանա լճի ճահճացման խնդրին նման լուծում է առաջարկել Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի  գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը։

Ըստ նրա` լճի ճահճացման պատճառը կենցաղային գործունեության հետևանքով գետեր նետվող աղբն է, որը որոշակի նստվածքով, կենսանյութի կուտակմամբ գալիս, լցվում է Սևան։ 

Ափամերձ գոտիների մաքրում, ձկնային, խեցգետնի պաշարի վերականգնում, մաքրման կայանների կառուցում. այս քայլերը հրատապ և հետևողական ձեռնարկելու դեպքում, տարիների ընթացքում, գուցե, հնարավոր կլինի կանխել լճում ջրիմուռների ծաղկումը` փրկելով Սևանը խորքային կանաչումից։

Հարցազրույցը՝ ստորեւ

Back to top button