Մշակույթ

«Ջիվանական և տերյանական օրեր»-ը` Ջավախքում

Հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացնում է «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները:

Միջոցառմանը ներկա են լինելու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը՝ Սոս Սահակյանի գլխավորությամբ, Վրաստանի և Հայաստանի պետական պաշտոնյաներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ, թանգարանագետներ և տարբեր երկրներից ժամանած հյուրեր:

Միջոցառման շրջանակներում կատարումներով հանդես են գալու Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, հայտնի երգիչներ և պարային համույթներ։ Տեղի է ունենալու նաև աշուղական մրցույթը, որի նպատակն է վերականգնել հայկական մշակույթին բնորոշ այս ավանդույթը՝ նպաստելով աշուղական արվեստի արժևորմանն ու մեծարմանը:

Այցելուները հնարավորություն են ունենալու համտեսել Ջիվանու հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը և ջրհորի սառնորակ ջուրը:
 

ՋԻՎԱՆԱԿԱՆ ՕՐ
20.07.2019

10:30 — Գոհաբանական աղոթք Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում
11:00 —  Հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ
11:30 —  Այցելություն Աշուղ Ջիվանու տուն-թանգարան
12:30 —  Միջոցառման բացման պաշտոնական արարողություն, ելույթներ
13:00 —  Համերգային ծրագիր
14:30 —  Հյուրասիրություն
17:00 —  Այցելություն ՋԱՀ-ի Ախալքալաքի նոր գրասենյակ
 

ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐ
21.07.2019

11:00  — Սուրբ Պատարագ Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում
12:00  — Այցելություն Վահան Տերյանի տուն-թանգարան
13:00  — Միջոցառման բացման պաշտոնական արարողություն, ելույթներ
13:30  — Համերգային ծրագիր
15:00  — Հյուրասիրություն

Back to top button