ԿարևորՀասարակությունՏնտեսական

Մեզ նոր ատոմակայան է անհրաժեշտ. մասնագետ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Անցած չորեքշաբթի Հայաստանում էներգետիկ վթարի պատճառների շուրջ քննարկումները շարունակվում են։ Այսօր դրանց մասին խոսել են արդեն մեր երկրի էներգետիկ համակարգի նախկին ղեկավարները՝ «Հայէներգոյի» գլխավոր տնօրեն Սպարտակ Հակոբյանը եւ Ատոմակայանի գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը։

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը կարծում է, որ  Հայաստանի էներգահամակարգում առաջացած իրավիճակը շահագործման կանոնների խախտման հետևանք է։ Համակարգում այդպիսի իրավիճակներ չպետք է լինեն:

Մասնագետի կարծիքով` էլեկտրաէներգիայի խափանումներից խուսափելու համար պատկան մարմինները պետք է հետևություններ անեն հուլիսի 10-ին տեղի ունեցածից։ Ավելին, տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ մեզ նոր ատոմակայան է անհրաժեշտ, նկատում Ատոմակայանի նախկին տնօրենը:

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ Ազատյանը տեղեկացրեց, որ տվյալները մշակվում են՝ հասկանալու միջադեպի պատճառները: «Հայէներգոյի» նախկին գլխավոր տնօրեն Սպարտակ Հակոբյանն էլ նկատեց, որ չկան անվտանգության չափորոշիչներ, որոնք կբացառեն նման միջադեպերի կրկնությունը։ Անցյալ տարի, իհարկե, մշակվել են անվտանգության չափորոշիչներ, միայն թե մասնագետը չի հասկանում, թե ինչու մինչև հիմա այն չի հաստատվել:

Անդրադառնալով վթարին՝ Սպարտակ Հակոբյանը ևս մտահոգված է. նման բան չպիտի լինի, եթե ճիշտ, օպերատիվ և ավտոմատ կառավարում է իրականացվում:

Վթարներից համեմատաբար պաշտպանված լինելու և մատչելի հոսանք ունենալու միակ տարբերակը, ըստ Սուրեն Ազատյանի, ատոմակայանի նոր էներգեբլոկի կառուցումն է։

Back to top button