ԿարևորՀասարակություն

«Գաստրո օր» Երեւանում․ փակ փողոցներ կլինեն

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք «Գաստրո օր» միջոցառման կապակցությամբ՝ ժամը 16։00-ից մինչև 24։00-ն, արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորնեցի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցներում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ։

Տեղեկացնում են նաև, որ հուլիսի 13-ին Երևանի Զաքյան փողոցում կայանալիք «Երևանի գաստրո օր» միջոցառման կապակցությամբ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 22։00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Զաքյան փողոցում՝ Զաքյան-Խորենացի խաչմերուկից մինչև Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկ, իսկ ժամը 24․00-ից մինչև հուլիսի 14-ը՝ ժամը 8։00-ը, Զաքյան փողոցի հիշյալ հատվածներում արգելվելու է երթևեկությունը։

Երևանում վաղը՝ հուլիսի 13-ին կանցկացվի «Գաստրո օր» փառատոնը։ Միջոցառումը, ըստ կազմակերպիչների (Էվենտտուրա տուրիստական ընկերություն), նախատեված է կազմակերպել ամեն տարի, հուլիս ամսվա երկրորդ շաբաթ օրը։

Միջոցառման ընթացքում հայաստանյան և արցախյան հանրային սննդի լավագույն ներկայացուցիչները կներկայացնեն և կվաճառեն իրենց վարպետ-խոհարարների տեղում պատրաստվող ուտեստները։

Ներկայացված կլինեն նաև խմիչքների, հյութերի տաղավարներ։ Այցելուները հնարավորություն կունենան համտեսել իրենց նախընտրած սնունդն ու խմիչքները երկար, հյուրընկալ սեղանի շուրջ, որը տեղադրված կլինի ամբողջ փողոցի երկայնքով։ Կհնչի նաեւ բարձրաճաշակ երաժշտություն հայկական բենդերի լավագույն կատարումներով։

Ըստ միջոցառման կամակերպիչների՝ միջոցառմանն արգելվելու է միանգամյա օգտագործման պլաստմասե տարրաների օգտագործումը՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ բարձրացնել պլաստիկից հրաժարվելու անհրաժեշտության հարցը։


Back to top button