ԿարևորՏնտեսական

Նոր էլեկտրակայանը հոսանքի սակագինը 1.5 դրամով կէժանացնի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը։

Կայանի կառուցումը նախատեսվում է իրականացնել շինարարության  մեկնարկից 26 ամսվա ընթացքում։

«Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար»,-  լրագրողների հետ զրույցում հայտնել է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա ասել է, որ Հրազդանի ՋԷԿ-ը արդեն հին կայան է, ունի ցածր ՕԳԳ և իր ռեսուրսն արդեն սպառում է այս տարի, ուստի նոր էլեկտրակայանը գալիս է փոխարինելու. «Հրազդանի ՋԷԿ-ը հոսանքն արտադրում է բավականին թանկ սակագնով. միայն վառելիքային բաղադրիչը 31.5 դրամ է, բացի վառելիքային բաղադրիչը, 10 դրամ էլ ունի իր ծախսերի ապահովման համար՝ կախված կիլովատ ժամից»։ 

Հարցին՝ հանրապետությունում ընդհանուր էլեկտրաէներգիայի ծավալի քանի տոկոսն է արտադրելու նոր էլեկտրակայանը, Բաղրամյանը պատասխանեց. «Նոր էլեկտրակայանը հոսանքի 1.5 դրամ սակագնի իջեցում կբերի, 4 տոկոսով ավելի ՕԳԳ ունի, որը նշանակում է մեկ կվտ/ ժամ էլ.էներգիա արտադրելու համար ավելի քիչ վառելիք է ծախսում»:  Էլեկտրակայանի կառուցումից հետո հոսանքի գինը 27.4 դրամ կլինի մեկ կվտ/ժամի համար:

Back to top button