Քաղաքական

Մի փոքր վիճակագրություն՝ 7-րդ գումարման ԱԺ-ից

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ամբողջացնելով   7-րդ գումարման Ազգային ժողովում անցած 6 ամիսների աշխատանքը, իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ (առաջին և երկրորդ ընթերցումներով) ընդունվել է 126 օրենքի նախագիծ։

Օրինագծերից  48-ի գլխադասային հանձնաժողովը եղել է տնտեսականը, որոնց թվում են եղել լուրջ և աշխատատար նախագծեր (օրինակ՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, ՊՄԳ օրենքը)։

«Քանակից բացի, բոլոր նախագծերին մոտեցել ենք առավելագույն պատասխանատվությամբ, տեղը տեղին քննարկել ենք, առանձին նախագծերի հետ կապված ունեցել ենք աշխատանքային քննարկումներ, բանավեճեր (բավականին թեժ), հանդիպումներ, լսումներ, այցեր, կատարել ենք սեփական վերլուծություններ, առաջարկել ենք փոփոխություններ և շտկումներ»,-նշել է պատգամավորը։

Ցուցադրել ավելի
Back to top button