Հասարակություն

Հայաստանցիների 92%-ը ԵՄ-ի հետ հարաբերությունները լավ է գնահատում

Հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության մասին` վկայում են «EU NEIGHBOURS east» նախագծի պատվերով իրականացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները:

Հարցումն իրականացվել է 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ 1000 քաղաքացիների շրջանում:

Նախորդ տարի Հայաստանում 48%-ը դրական պատկերացում ուներ Եվրոպական միության մասին:

Հարցվածների 92%-ը Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանային միջին ցուցանիշը (67%):

Հարցվածների 61%-ը վստահում է Եվրամիությանը, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) վստահում է 48%-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button