Հասարակություն

Երևանում համատարած հոսանքազրկումներ են գրանցվել

Երեւանի տարբեր հատվածներում այսօր՝ հուլիսի 10-ին 12։30-ից սկսած համատարած հոսանքազրկումներ են գրանցվել ու հոսանքի տատանումներ: Խափանումներով է աշխատել նաեւ հեռախոսակապը եւ ինտերնետ ապահովումը։

Բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում, որ քաղաքի տարբեր հատվածներում հոսանքի տատանումներից վնասվել են էլեկտրական սարքեր, այդ թվում համակարգիչները:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի:

Ցուցադրել ավելի
Back to top button