ԿարևորՀասարակություն

Վրաստանում վթարից ևս մեկ տուժած Թբիլիսիից տեղափոխվեց Երևան

«Եվս մեկ տուժած Թբիլիսիից տեղափոխվում է Երևան։ Մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այս պահին դեռ չենք կարող տեղափոխել նրան»,- իր ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին հայկական մեքենայի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։

Միջին ծանրության երեք տուժած երեկ արդեն տեղափոխվել են Հայաստան:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդեց, որ Վրաստանի հիվանդանոցում գտնվող երկու տուժածների «վիճակը ծայրահեղ ծանր է և նրանց Հայաստան տեղափոխելու հարցը կախված է ապաքինման դինամիկայից»։

Ցուցադրել ավելի
Back to top button