Հասարակություն

ՌԴ-ն հերթական հարվածն է հասցնում Վրաստանին. Այսօր կքննարկվի «Վրաստանում հակառուսական հիստերիայի մասին» նախագիծը

ՌԴ Պետական դուման ծրագրում է այսօր քննարկել «Վրաստանում հակառուսական հիստերիայի մասին» նախագիծը՝ Ալիք Մեդիայի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում երեկ հայտնել էր պատգամավոր Լեոնիդ Սլուցկին:

Դուման նախօրեին ընդունել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ Վրաստանից հանքային ջրերի, գինու ներմուծման և դրամական փոխանցումների արգելք սահմանելու վերաբերյալ:

Դումայի անդամը չէր բացառել, որ ռուսաստանյան օրենսդիրը սրա հետ մեկտեղ ավելի խիստ միջոցներ կձեռնարկի: Նա նշել է, որ դրա անհրաժեշտությունը կա: «Այն ինչ տեղի ունեցավ «Ռուսթավի 2»-ի եթերում, բանականության սահմաններն անցնում է, նման քայլերը բացարձակապես անընդունելի են»,- ասել էր նա:

Պատգամավորների այս առաջարկը կապում են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդավարի՝ ուղիղ եթերում Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button