Հասարակություն

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը

Լրացված՝ 16.45

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր  մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Մանվել Գրիգորյանն այսօր ներկա չի եղել դատական նիստին: 

Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը՝ հիմնավորելով, որ նրա ունեցած հիվանդություններն անհամատեղելի են պահման պայմանների հետ, առաջարկել էին նաև կիրառել 10 մլն դրամ գրավ, եթե դատարանի համար այլ հիմնավորումները բավարար չեն: Միջնորդությանն առաջարկել էին մեղադրող դատախազները:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել  ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի  հափշտակություններ կատարելու համարա։ 

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Ցուցադրել ավելի
Back to top button